09:33  ,  5 մայիսի, 2014

Կրիշտիանու Ռոնալդուի հերթական ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, գոլի հեղինակ դառնալով «Վալենսիայի» դեմ իսպանական Պրիմերայի 36-րդ տուրի խաղում, սահմանել է ակումբային  ռեկորդ, հայտնում է «Ռեալի» պաշտոնական կայքը:

Պորտուգալացի հարձակվողն Արքայական ակումբի առաջին ֆուտբոլիստն է, ով 40 եւ ավելի գոլ է խփում չորս մրցաշրջաններում անընդմեջ։ 2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստին ընթացիկ մրցաշրջանում 50 գոլի շեմը հատելու համար հարկավոր է եղել 45 հանդիպում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոնալդուն սահմանել էր ակումբային ռեկորդ. նա Պրիմերայի չորս առաջնությաններում անընդմեջ 30 գոլ էր խփել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում