Մյունխենի «Բավարիայի» ու Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենն անդրադարձել է Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Լոնդոնի «Չելսիի» միջեւ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղին, որն ավարտվել էր 0:0 հաշվով:
«Ինձ այնքան էլ չի հետաքրքրում երկրորդ զույգը: Նրանք խաղացին 90 րոպե: Չկարողացա դիտել դա, քանի որ չեմ կարծում, որ այդ խաղը որեւէ կապ ուներ ֆուտբոլի հետ:
Դա նորմալ է: Երկու մարզիչներն էլ... Յուրաքանչյուրը փորձում է խաղալ իր ձեւով, բայց կարծում եմ, որ «Ռեալը» հաղթելու է եզրափակիչում: Հաջողություն եմ մաղթում նրանց»,- ասել է Ռոբենը:
Հիշեցնենք, որ «Աթլետիկոյի» եւ «Չելսիի» միջեւ պատասխան խաղը կայանալու է ապրիլի 30-ին Լոնդոնում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում