14:11  ,  30 ապրիլի, 2014

ՖԻՖԱ-ի նախագահը համաձայն է «Կլիպերսի» սեփականատիրոջ որակազրկման հետ

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերն իր աջակցություն է հայտնել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ղեկավարությանը՝ կապված «Կլիպերսի» սեփականատեր Դոնալդ Ստերլինգին ցմահ որակազրկելու որոշման հետ։

«Կլիպերսի» սեփականատերը ռասիստական հայտարարությունների պատճառով տուգանվել է 2.5 միլիոն եվրոյով։ Ասոցիացիայի որոշ բասկետբոլիստներ պատրաստ էին բոյկոտել փլեյ-օֆֆի հանդիպումները։

«Սպորտը «ոչ» է ասում ռասիզմին։ Լիովին համաձայն եմ NBA-ի որոշման հետ»,- գրել է Բլատերը թվիթերյան իր էջում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով