11:27  ,  30 ապրիլի, 2014

NBA. Դյուրանտի եւ Ուեստբրուկի 56 միավորները չփրկեցին «Օկլահոմային»

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) ապրիլի 29-ին կայացել է փլեյ-օֆֆի երեք հանդիպում:

«Օկլահոման» «Մեմֆիսի» հետ շարքում երրորդ անգամ պարտվել է  լրացուցիչ ժամանակում։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Ռասել Ուեստբրուկը հավաքել է 30 միավոր, իսկ «Օկլահոմայի» առաջատար Քեւին Դյուրանտը՝ 26 միավոր։ «Օկլահոման» պարտվում է 2։3 հաշվով։

«Լոս Անջելեսի Կլիպերսը» տանը 113։103 հաշվով հաղթել է «Գոլդեն Սթեյտին» եւ շարքի հաշիվը դարձրել 3։2։

«Վաշինգտոնը» 75։69 հաշվով հաղթեց «Չիկագոյին»՝ նվաճելով կիսաեզրափակիչի ուղեգիր։

NBA, Փլեյ-օֆֆ 

«Չիկագո» - «Վաշինգտոն»՝ 69:75 (15:23, 26:18, 11:20, 17:14)

Շարքի հաշիվը՝ 1:4

«Օկլահոմա» - «Մեմֆիս»՝ 99:100 (լրացուցիչ ժամանակ) (25:30, 18:25, 27:21, 20:14, 9:10)

Շարքի հաշիվը՝ 2:3

«Կլիպերս» - «Գոլդեն Սթեյտ»՝ 113:103 (31:21, 24:29, 22:22, 36:31)

Շարքի հաշիվը՝ 3:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով