10:52  ,  30 ապրիլի, 2014

Ֆլոյդ Մեյվեզերը պատրաստվում է ձեռք բերել «Կլիպերսը»

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը (45-0, 26 նոկաուտ) պատրաստվում է ձեռք բերել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող «Լոս Անջելեսի Կլիպերս» ակումբը, փոխանցում է Fighthype-ը։

Ապրիլի 29-ին Ասոցիացիան ցմահ որակազրկել էր «Կլիպերսի» սեփականատեր Դոնալդ Ստերլինգին՝ կատարած ռասիստական հայտարարությունների համար։ 

«Արդեն խոսել եմ գործընկերներիս հետ, եւ նրանք պատրաստ են քննարկել այդ հարցը։ Հույս ունեմ, որ կհաջողվի ձեռք բերել «Կլիպերսը»,- ասել է  աշխարհի լավագույն բռնցքամարտիկը (անկախ քաշային կարգից)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով