09:51  ,  30 ապրիլի, 2014

«Ռեալը» կրկնեց «Բարսելոնայի» ռեկորդը

Մադրիդի «Ռեալը», հաղթելով Մյունխենի «Բավարիային» ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում, դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

Այսպիսով, Արքայական ակումբը 17-րդ անգամ կմասնակցի եվրագավաթների եզրափակիչին՝ կրկնելով կատալոնական «Բարսելոնայի» ռեկորդը, փոխանցում է Infostrada-ի թվիթերյան էջը։

Այս եզրափակիչը կլինի 13-րդը «Ռեալի» համար Չեմպիոնների լիգայում (Չեմպիոնների գավաթում)։ Բացի այդ, իսպանական ակումբը երկուական անգամ դուրս է եկել ՈւԵՖԱ-ի եւ Գավաթակիրների գավաթի եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում