Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) ապրիլի 28-ին կայացել է փլեյ-օֆֆի երեք հանդիպում:
Գործող չեմպիոն «Մայամին» դուրս է եկել երկրորդ շրջան՝ չորրորդ անընդմեջ հաղթանակը տանելով «Շարլոթի» նկատմամբ։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Լեբրոն Ջեյմսը «Մայամիի» կազմում հավաքել է 31 միավոր։
«Սան Անտոնիոն» արտագնա խաղում 93։89 հաշվով հաղթել է «Դալասին»։ Շարքի հաշիվն է 2։2։ «Ինդիանան» տանը պարտվել է «Ատլանտային»։
NBA, Փլեյ-օֆֆ
«Շարլոտ» - «Մայամի»՝ 98:109 (27:26, 27:26, 17:32, 27:25)
Շարքի հաշիվը՝ 0:4
«Ինդիանա» - «Ատլանտա»՝ 97:107 (21:20, 19:41, 27:26, 30:20)
Շարքի հաշիվը՝ 2:3
«Դալաս» - «Սան Անտոնիո»՝ 89:93 (23:18, 13:32, 29:23, 24:20)
Շարքի հաշիվը՝ 2:2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում