15:27  ,  28 ապրիլի, 2014

Յուրգեն Կլոպը հաջողություն է մաղթել «Բավարիային»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Մյունխենի «Բավարիային» հաջողություն է ցանկանում ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղում։ Գերմանացի մասնագետը վստահ է, որ մյունխենյան ակումբը կարող է դուրս գալ եզրափակիչ։

«Բնական է, որ «Բավարիային» հաջողություն եմ ցանկանում այդ խաղում։ Վստահ եմ, որ մյունխենցիները կարող են հաղթող դուրս գալ այս դիմակայությունում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ առաջին խաղում Արքայական ակումբը հաղթել է 1։0 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում