21:34  ,  25 ապրիլի, 2014

Շտուտգարտ. Մարիա Շարապովան կիսաեզրափակիչում է

Շտուտգարի Porsche Tennis Grand Prix ավանդական մրցաշարի կրկնակի հաղթող Մարիա Շարապովան դուրս է եկել կիսաեզրափակիչ: Տիտղոսը պաշտպանող Շարապովան 6:4, 6:3 հաշվով առավելության հասավ լեհ Ագնեշկա Ռադվանսկայայի նկատմամբ: Եզրափակիչի ուղեգրի համար ռուս թենիսիստը կմրցի իտալացի Սառա Էրանիի հետ, որը պարտության է մատնել իսպանացի Կարլա Սաուրես Նավարոյին՝ 6:3, 6:7, 3:0 (հրաժարվել է):

Քառորդ եզրափակիչի մյուս զույգերում ռուսաստանցի Ալիսա Կլեյբանովան կմրցի սերբ Ելենա Յանկովիչի, իսկ Անա Իվանովիչը (Սերբիա) Սվետլանա Կուզնեցովայի (Ռուսաստան) հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով