Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) ապրիլի 21-ին կայացել է փլեյ-օֆֆի երկու հանդիպում:
«Օկլահոման» լրացուցիչ ժամանակում 105։111 հաշվով պարտվել է «Մեմֆիսին»։ «Օկլահոմայի» առաջատար Քեւին Դյուրանտը հավաքել է 36 միավոր, իսկ հարձակվող Ռասել Ուեստբրուկը՝ 29 միավոր։ Շարքի հաշիվը դարձել է 1։1։
«Կլիպերսը» սեփական խաղահրապարակում հաղթել է «Գոլդեն Սթեյտին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Բլեյք Գրիֆինը տանտերերի կազմում հավաքել է 35 միավոր։ Շարքի հաշիվն է 1։1։
NBA, Փլեյ-օֆֆ
«Օկլահոմա» - «Մեմֆիս»՝ 105:111 (լրացուցիչ ժամանակ) (16:24, 27:22, 22:22, 34:31, 6:12)
«Կլիպերս» - «Գոլդեն Սթեյտ»՝ 138:98 (31:20, 36:21, 38:32, 33:25)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում