23:22  ,  18 ապրիլի, 2014

«Բարսելոնայի» ֆանատները Մեսիին խորհուրդ են տվել խմել էներգետիկ ըմպելիք

Կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուները արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին խորհուրդ են տվել խմել էներգետիկ ըմպելիք՝ մեղադրելով նրան կատալոնացիների դարպասապահ Խոսե Պինտոյից ավելի քիչ շարժվելու մեջ։

Դա տեղի է ունեցել ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո։ Բացի այդ, կատալոնական ակումբի ֆանատները «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրին «հիմար» են անվանել։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում