11:02  ,  18 ապրիլի, 2014

Հայաստանի Մ-19 հավաքականը կխաղա ուզբեկների հետ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի թիմի հետ:

Խաղերը տեղի կունենան հունիսի 12-ին եւ 14-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում, փոխանցում է ՀՖՖ կայքը:  

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-19 հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի 2014-2015թթ. առաջնության որակավորման փուլին, որտեղ չորրորդ խմբում կմրցի Սլովակիայի, Հունգարիայի ու Ադրբեջանի թիմերի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում