22:07  ,  17 ապրիլի, 2014

Նեյմարը վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս, փոխանցում է Mundo Deportivo-ն։

22-ամյա բրազիլացին վնասվածք է ստացել ֆուտբոլի Իսպանիայի Գավաթի եզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։ Հարձակվողը վնասել է ձախ ոտքը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այդ խաղում պարտվել է 1։2 հաշվով, իսկ Նեյմարը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

Պրիմերայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 25 հանդիպման, դարձել 9 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով