15:59  ,  15 ապրիլի, 2014

Կրիշտիանու Ռոնալդուն մարզվում է օրական 5 ժամ

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարկակվող Կրիշտիանու Ռոնալդուն օրական 5 ժամ մարզվում է՝ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպմանը պատրաստ լինելու համար, փոխանցում է AS-ը։

Ապրիլի 10-ից պորտուգալացին օրական երկու մարզում է անցկացնում՝ 5 ժամ տեւողությամբ։ 29-ամյա պորտուգալացին աշխատում է մարզասրահում եւ լողավազանում։ Չեմպիոնների լիգայի հանդիպումներին 2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը պետք է լիովին պատրաստ լինի։

«Ռեալ» - «Բավարիա» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29-ին Մյունխենում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում