15:12  ,  15 ապրիլի, 2014

Ռամոսը կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» հետ հանդիպմանը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կկարողանա մասնակցել կատալոնական «Բարսելոնայի» հետ հանդիպմանը ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում, փոխանցում է Marca-ն:

Իսպանիայի հավաքականի 28-ամայ ֆուտբոլիստը ոտքի վնասվածք ուներ, սակայն հասցրել է ապաքինվել եւ Արքայական ակումբի վերջին մարզմանն աշխատել է ընդհանուր խմբի հետ։ Մինչ այդ նա մարզվում էր անհատական ծրագրով։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին կայանալիք հանդիպմանը չեն մասնակցի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Խերարդ Պիկեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս