12:08  ,  15 ապրիլի, 2014

NBA. Փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

Ապրիլի 14-ին կայացած խաղային օրվանից հետո հայտնի են դարձել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնության փլեյ-օֆֆ-ի բոլոր մասնակիցները։ Փլեյ-օֆֆը կմեկնարկի ապրիլի վերջին։

Արեւմտյան գոտուց պայքարը կշարունակեն «Օկլահոման», «Պորտլենդը», «Կլիպերսը», «Գոլդեն Սթեյտը», «Սան Անտոնիոն», «Հյուսթոնը», «Դալասը» եւ «Մեմֆիսը»։ Արեւելյան գոտին կներկայացնեն «Տորոնտոն», «Բրուկլինը», «Ինդիանան», «Չիկագոն», «Մայամին», «Վաշինգտոնը», «Շարլոտը» եւ «Ատլանտան»։

Կանոնավոր առաջնության ավարտին մնացել է մեկ տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով