09:10  ,  15 ապրիլի, 2014

Խերարդ Պիկեն նույնպես բաց կթողնի «Էլ Կլասիկոն»

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն չի օգնի իր թիմին Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում, փոխանցում է Tuttomercatoweb.com-ը։

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն ազդրի վնասվածք ունի եւ չի կարողանա մասնակցել ապրիլի 16-ին կայանալիք խաղին։

Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով հանդիպումը բաց կթողնեն Արքայական ակումբի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը եւ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

«Ռեալ» - «Բարսելոնա» եզրափակիչ հանդիպումը կկայանա Վալենսիայի «Մեստալիա» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում