18:12  ,  14 ապրիլի, 2014

Հենրիխ Մխիթարյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 30-րդ տուրում Մյունխենի «Բավարիայի» դարպասը գրաված Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Kicker-ի, Bild-ի, Goal.com-ի եւ Spox.com-ի վարկածներով ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում:

Kicker-ը 25-ամյա հայ ֆուտբոլիստի խաղը գնահատել է 1.5 գնահատականով եւ 7-րդ անգամ ընդգրկել է խորհրդանշական հավաքականում:

Bild-ը 6-րդ անգամ է Հենրիխ Մխիթարյանին ընդգրկում խորհրդանշական հավաքականում՝ տալով 2 գնահատականը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթեց 3:0 հաշվով:

Kicker

Bild

Goal.com

Spox.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով