14:48  ,  14 ապրիլի, 2014

Սերխիո Ռամոսը նույնպես կարող է չմասնակցել «Բարսելոնայի» հետ հանդիպմանը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է բաց թողնել կատալոնական «Բարսելոնայի» հետ հանդիպումը ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում, փոխանցում է Marca-ն։

Իսպանիայի հավաքականի պաշտպանը մկանային խնդիրներ ունի եւ մարզվում է անհատական ծրագրով։ Բացի այդ, հանդիպմանը չի մասնակցի Արքայական ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին Վալենսիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում