Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կհանդիպեն «Հալ Սիթին» եւ Լոնդոնի «Արսենալը»:
Երկրորդ կիսաեզրափակիչում «Հա Սիթին» տանը 5:3 հաշվով կամային հաղթանակ տարավ Չեմպիոնշիփը ներկայացնող «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ:
Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում «Արսենալը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր «Ուիգանին»:
Անգլիայի գավաթի եզրափակիչը կկայանա ապրիլի 17-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:
Անգլիայի Գավաթ, կիսաեզրափակիչ
«Հալ Սիթի» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 5:3
Յաննիկ Սագբո, 42, Մեթ Ֆրայաթ, 49, Թոմ Հադլսթոուն, 54, Ստեֆան Քուին, 64, Դեւիդ Մեյլեր, 90+3 – Ժոզե Բաքստեր, 19, Ստիվեն Սքուգալ, 44, Ջիմի Մրֆի, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում