22:54  ,  12 ապրիլի, 2014

Անգլիայի Գավաթ. Հետխաղյա 11 մետրանոցներն «Արսենալին» դուրս բերեցին եզրափակիչ

Լոնդոնի «Արսենալը» դարձավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակիցը: 

Կիսաեզրափակիչում լոնդոնցիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Ուիգանին»: Մինչեւ խաղի 82-րդ րոպեն դաշտի տերերն առջեւում էին հաշվի մեջ, սակայն գերմանացի պաշտպան Պեր Մերտեզակերն «Արսենալին» փրկեց պարտությունից: Լրացուցիչ ժամանակում նոր գոլեր չգրանցվեցին, իսկ 11 մետրանոցներն ավելի դիպուկ իրացրին լոնդոնցիները՝ 4:2: 

Եզրափակիչի մյուս ուղեգիրն ապրիիլի 13-ին կվիճարկեն «Հալ Սիթին» ու «Շեֆիլդ Յունայթեդը»:

Անգլիայի Գավաթ, կիսաեզրափակիչ

«Ուիգան» - «Արսենալ»՝ 1:1

11 մետրանոցներով՝ 2:4 

Խորդի Գոմես, 64 (11մ.) – Պեր Մերտեզակեր, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս