12:45  ,  12 ապրիլի, 2014

«Բավարիա» - «Բորուսիա». Հավանական կազմերը

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիան» ապրիլի 12-ին Մյունխենում կմրցի «Բավարիայի» հետ։

Whoscored.com-ը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը, որում տեղ չի գտել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Աղբյուրի համաձայն՝ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հանգիստ կտա առաջատարներին։

«Բավարիա». Մանուել Նոյեր, Դավիդ Ալաբա, Դանթե, Ժերոմ Բոատենգ,  Ֆիլիպ Լամ, Բաստիան Շվայնշտայգեր, Տոնի Կրոս, Ֆրանկ Ռիբերի, Մարիո Գյոտցե, Թոմաս Մյուլեր, Մարիո Մանջուկիչ։

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Լուկաս Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մանուել Ֆրիդրիխ, Էրիկ Դուրմ, Միլոշ Յոյիչ, Օլիվեր Կիրխ, Կեւին Գրոսկրոյց, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Յոնաս Հոֆման, Յուլիան Շիբեր։

«Բավարիա» - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English