11:51  +04,  12 ապրիլի, 2014

Sport-Express. «Բավարիայի» հետ խաղը Հենրիխ Մխիթարյանի համար պարտքերը վերադարձնելու լավ առիթ է

Հասկանալի է, որ Մխիթարյանի եւ Գյոտցեի միջեւ դիմակայությունը պայմանական է՝ գերմանացու դեմ խաղալու է «Բորուսիայի» ամբողջ կիսապաշտպանությունը։ Սակայն այս ֆուտբոլիստների խաղից շատ բան է կախված, գրում է Sport-Express կայքը՝ «Բավարիա» - «Բորուսիա» Բունդեսլիգայի 30-րդ տուրի հանդիպումից առաջ անդրադառնալով դորտմունդցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ մյունխենցիների գերմանացի ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեի դիմակայությանը։

«Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում ոչ կայուն խաղ է ցուցադրում: Լավ հանդիպումներին հաջորդում են ոչ այնքան հաջողները։ «Ռեալի» հետ խաղից հետո Հենրիխը փոքրիկ պարտք ունի երկրպագուներին, մարզիչին  եւ թիմակիցներին։ Իր հերթին կիսապաշտպանին պարտք է բախտը, որը վերջին հանդիպումներում լքել է նրան։ «Բավարիայի» հետ հանդիպումը հիանալի առիթ է այդ պարտքերը վերադարձնելու համար։ Ամեն դեպքում, Մխիթարյանի ցանկությունը եւ մոտիվացիան ծայրահեղ աստիճանի կլինեն, եւ դա պետք է իր արդյունքը տա։

Գյոտցեին եւ Մխիթարյանին միավորում է նաեւ այն, որ նրանք վերջին շրջանում այնքան էլ լավ հանդես չեն գալիս»,- գրում է ռուսական կայքը։

«Բավարիա» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում։ Մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 20։30-ին։

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի առաջին շրջանում Խոսեպ Գվարդիոլայի թիմը Դորտմունդում հաղթել էր 3։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ