09:18  ,  5 ապրիլի, 2014

«Բորուսիայի» հավանական կազմը «Վոլֆսբուրգի» դեմ խաղում (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնական կայքում հրապարակել է թիմի հավանական մեկնարկային կազմը «Վոլֆսբուրգի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կխաղա առաջին րոպեից։

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հումելս, Լուկաս Պիշչեկ, Էրիկ Դուրմ, Նուրի Շահին, Սեբաստիան Կել, Մարկո Ռոյս, Կեւին Գրոսկրոյց, Հենրիխ Մխիթարյան, Ռոբերտ Լեւանդովսկի:

«Բորուսիա» - «Վոլֆսբուրգ» հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին «Սիգնալ Իդունա Պարկում»։ Մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 20։30-ին։ 28-րդ տուրից հետո Յուրգեն Կլոպի թիմը 55 միավորով երկրորդն է։ «Վոլֆսբուրգը» 47 միավորով 5-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English