12:18  ,  4 ապրիլի, 2014

Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ ամենաաշխատասեր ֆուտբոլիստների հնգյակում

Givemesport.com-ը ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում ամենաշատ աշխատող 50 ֆուտբոլիստներին։ Լավագույն հնգյակը եզրափակում է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում վազել է 96 056 մետր։

«Բորուսիան» մեծ գումարներ է ծախսել Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար։ Նա պետք է փոխարիներ Մյունխենի «Բավարիա» տեղափոխված Մարիո Գյոտցեին։ Հենրիխը հսկայական աշխատանք է կատարում, ամբողջ խաղադաշտով ճնշում գործադրում մրցակցի վրա եւ ապահովում թիմի արագ անցումը պաշտպանությունից հարձակմանը։

25-ամյա կիսապաշտպանը ունի մեծ ներուժ եւ կարող է օգնել «Բորուսիային» հաջորդ մրցաշարի ուղեգիր նվաճելու գործում։ Սակայն այս տարի, ամենայն հավանականությամբ, դորտմունդցիների համար ամեն ինչ ավարտված է»,- գրում է կայքը։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում Մխիթարյանը մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում