00:18  ,  4 ապրիլի, 2014

Չարլստոն. Վինուս Ուիլյամսը նույնպես լքեց պայքարը

ԱՄՆ-ում անցկացվող թենիսի կանանց Չարլստոնի մրցաշարի երրորդ շրջանում ամերիկուհի Վինուս Ուիլյամսը երեք սեթում պարտվել է կանադուհի Եժենի Բուշարին։

Քառորդ եզրափակիչում Բուշարը կհանդիպի Այլա Տոմլյանովիչ - Ելենա Յանկովիչ զույգի հաղթողի հետ։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 710 հազար դոլար է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պայքարից դուրս էր մնացել աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը։

Չարլստոն, երրորդ շրջան

Վինուս Ուիլյամս (ԱՄՆ) – Էժենի Բուշար (Կանադա)՝ 6:7, 6:2, 4:6

Սարա Էրանի (Իտալիա) - Շուայ Պենգ (Չինաստան)՝ 7:6, 7:6 

Դանիելա Գանտուխովա (Սլովակիա) - Տելյանա Պերեյրա (Բրազիլիա)՝ 6:2, 6:3 

Ելենա Վեսնինա (Ռուսաստան) - Յանա Չեպելովա (Չեխիա)՝ 6:7, 6:3, 3:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում