10:43  ,  2 ապրիլի, 2014

Չարլստոն. Սերենա Ուիլյամսի անակնկալ պարտությունը

ԱՄՆ-ում անցկացվող թենիսի կանանց Չարլստոնի մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն անակնկալ պարտություն է կրել՝ լքելով պայքարը։

Ամերիկուհին երկու սեթում պարտվել է չեխ Յանա Չեպելովային՝ 4:6, 4:6։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 710 հազար դոլար է։

Չարլստոն, երկրորդ շրջան

Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - Յանա Չեպելովա (Չեխիա)՝ 4:6, 4:6

Էժենի Բուշար (Կանադա) - Ալլա Կուդրյավցեւա (Ռուսաստան)՝ 6:2, 6:0

Տելյանա Պերեյրա (Բրազիլիա) - Սորանա Կիրստյա (Ռումինիա)՝ 3:6, 6:3, 7:6

Սամանտա Ստոսուր (Ավստրալիա) - Յարոսլավա Շվեդովա (Ղազախստան)՝ 6:3, 5:7, 6:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով