10:01  ,  2 ապրիլի, 2014

Կլոպ. «Ռեալն» ունի ուժեղ խաղացողներ, սակայն մենք ձեռք ենք բերել Մխիթարյանին

Երբեք չենք դժգոհում։ «Ռեալի» կազմում կան ուժեղ ֆուտբոլիստներ, սակայն մենք ձեռք ենք բերել Հենրիխ Մխիթարյանին եւ մյուսներին, Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպմանը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Գերմանացի մասնագետի խոսքով՝ դորտմունդցիների կազմում նույնպես կան որակյալ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Մխիթարյանը, Օբամեյանգը եւ Սոկրատիսը հիանալի են հարմարվել նոր թիմին։ Ակնհայտ է, որ նրանք ուժեղացրել են «Բորուսիան»։ Պնդում եմ, որ չենք դժգոհում։ «Ռեալի» հետ խաղում կանենք այն, ինչ հնարավոր է»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Ռեալ» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում։ Սկիզբը՝ Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում