Հունաստանի Լարիսա քաղաքում անցկացվող «Չելենջ տրոֆի» մրցաշարում հանդբոլի կանանց Հայաստանի հավաքականը 20:27 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է եղել՝ 13:13:
Հայկական թիմից ամենաարդյունավետն Անի Ասատրյանը եւ Կլարա Թերզյանն էին, ովքեր դարձան 7-ական գոլի հեղինակ: 2-ական գոլ խփեցին Լիանա Գիգորյանը եւ Մարիամ Մուրադյանը, իսկ Մարիամ Առաքելյանը եւ Մարիամ Մովսիսյանն աչքի ընկան մեկական անգամ, հայտնում է armhandball.am-ը:
Ավելի վաղ B խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը պարտվել էր Էստոնիային (17:33), Իսրայելին (16:25), բուլղարացիներին (15:24) եւ լիտվացիներին (13:33):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում