11:45  ,  28 մարտի, 2014

Մայամի. Սերենա Ուիլյամսը եզրափակիչում կմրցի Նա Լիի հետ

Մայամիում ընթացող մրցաշարի եզրափակիչի երկրորդ ուղեգիրն է նվաճել չինուհի Նա Լին։ Կիսաեզրափակիչում նա երեք սեթում հաղթել է սլովակ Դոմինիկա Ցիբուլկովային՝ 7։5, 2։6, 6։3 հաշվով։

Եզրափակիչում Նա Լին կխաղա առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի հետ, ով կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել ռուս Մարիա Շարապովային։ Եզրափակիչը կկայանա մարտի 29-ին։

Մայամի, կանայք, կիսաեզրափակիչ

Նա Լի (Չինաստան) - Դոմինիկա Ցիբուլկովա (Սլովակիա)՝ 7։5, 2։6, 6։3։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում