13:17  +04,  27 մարտի, 2014

Անհաջող մեկնարկ՝ Հունաստանում

Հունաստանի Լարիսսա քաղաքում մեկնարկած «Չելենջ տրոֆի» մրցաշարի առաջին խաղում հանդբոլի կանանց Հայասատանի հավաքականը 17:33 պարտվել է Էստոնիայի թիմին:

Հայաստանի հավաքականի կազմում հաջող են հանդես եկել Ֆրանսիայում բնակվող Մանո-Ռոզ Կարապետյանը եւ Կլարա Թերզյանը, ովքեր խփել են 7-ական գնդակ: 2 անգամ աչքի է ընկել Անի Ասատրյանը, մեկ գոլի հեղինակ էլ դարձել է Մարիամ Առաքելյանը;

B խմբի մյուս խաղում Բուլղարիայի հավաքականը 24:21 հաշվով հաղթել է իսրայելցիներին:

2-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Էստոնիայի եւ Բուլղարիայի հավաքականները, որոնց հաջորդում են Իսրայելի եւ Հայաստանի թիմերը, փոխանցում է armhandball.am-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ