12:47  ,  25 մարտի, 2014

Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Bundesliga.de-ի կողմից կազմված Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

Հայ կիսապաշտպանը ստացել է 6 գնահատականը։ 25-ամյա կիսապաշտպանն ընդգրկվել է նաեւ Kicker-ի կազմած խորհրդանշական հավաքականում։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» 3:0 հաշվով հաղթել է «Հանովերին», իսկ Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ: 

Բունդեսլիգայի կայքի եւ Goal.com-ի վարկածով, Մխիթարյանը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանն մասնակցել է 23 հանդիպման, խփել 6 գնդակ եւ կատարել է 9 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով