10:28  ,  24 մարտի, 2014

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարտի 22-ին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում մասնակցել է Բունդեսլիգայի 26-րդ տուրի՝ «Հանովերի» դեմ արտագնա խաղին: Յուրգեն Կլոպի թիմը հաղթել է 3։0 հաշվով:

Whoscored.com-ը ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի վիճակագրությունը եւ գնահատականը։

Մխիթարյանը գնդակին դիպչել է 51 անգամ, կատարել 40 փոխանցում՝ 88 տոկոս ճշգրտությամբ։ Փոխանցումներից երկուսն արդյունավետ են դարձել։ Հենրիխը կատարել է մեկ հարված, որը չի ընթացել դեպի մրցակցի դարպասը։ Կիսապաշտպանն ամենաշատն է վազել խաղադաշտում՝ 12.91 կիլոմետր։

Նա չորս անգամ խախտել է կանոնները։ Մրցակիցը նրա նկատմամբ 2 խախտում է թույլ տվել։ Հենրիխը երկու անգամ հաղթող է դուրս եկել օդային մենապայքարում։ 25-ամյա կիսապաշտպանը երկու անգամ հայտնվել խաղից դուրս վիճակում։ Մխիթարյանը ստացել է 8.27 գնահատականը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի գոլային փոխանցումներից հետո աչքի ընկան լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին եւ գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով