14:56  ,  22 մարտի, 2014

Միխայել Շումախերը 83 օրում նիհարել է 20 կգ

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը Մերիբելում լեռնադահուկով սահելիս ընկնելու հետեւանքով գանգուղեղային ծանր վնասվածք ստանալուց հետո արհեստական կոմայի 83 օրերի ընթացքում կորցրել է անձնական քաշի 25 տոկոսը: Այժմ նրա քաշը 55 կգ է: Այս ընթացքում նա նիհարել է 20 կգ, հաղորդում է Bild-ը: Կոմայի մեջ քաշ կորցնելը սովորական երեւույթ է, սակայն 20 կգ-ն շատ է եւ վկայում է մկանային դեգրադացիայի մասին, ասել է բժիշկ Կուրտ Դիմը:

Վերջին օրերին նշվում էր, որ Շումախերի առողջական վիճակում կան դրական միտումներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում