09:30  ,  20 մարտի, 2014

«Զենիթի» ֆանատներն այրել են Գերմանիայի դրոշը (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի ժամանակ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆանատներն այրել են Գերմանիայի դրոշը, տեղեկացնում է goal.com-ը:

Պետերբուրգցի ֆանատներն իրենց հետ ստադիոն են տարել նաեւ Recke գրառումով գերմանական դրոշ, որը նրանք խլել են դորտմունդցի ֆանատներից: ՈւԵՖԱ-ն հետաքննություն կսկսի այս միջադեպի վերաբերյալ: «Զենիթին» խիստ պատիժ է սպառնում:

Հիշեցնենք, որ «Զենիթը» Դորտմունդում հաղթեց 2:1 հաշվով, սակայն պայքարից դուրս մնաց առաջին խաղում կրած պարտության պատճառով՝ 2:4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում