22:10  ,  5 մայիսի, 2012

«Չելսին»՝ Անգլիայի գավաթակիր

Լոնդոնի «Չելսին» պատմության մեջ 7-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության հաղթող:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած եզրափակիչ խաղում Ռոբերտո Դի Մատեոյի թիմը 2:1 հաշվով առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ:

Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Ռամիրեսը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբայի կրկնապատկեց լոնդոնցիների առավելությունը: 64-րդ րեպեին «Լիվերպուլի» անգլիացի հարձակվող Էնդրյու Քերոլը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհաջողվեց:

Անգլիայի Գավաթ. եզրափակիչ

«Չելսի» - «Լիվերպուլ»՝ 2:1

Ռամիրես, 11, Դրոգբա, 52 – Քերոլ, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով