12:09  +04,  14 մարտի, 2014

Derwesten.de. Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը գլուխկոտրուկ է Յուրգեն Կլոպի համար

Ո՞վ կփորարինի Հենրիխ Մխիթարյանին: Այսպիսի հարց է տալիս derwesten.de-ն ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի՝ Դորտմունդի եւ Մյոնխենգլադբախի «Բորուսիաների» միջեւ հանդիպման նախօրեին։ Դորտմունդցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի հանդիպումը դեղին քարտերի պատճառով։

«Հայ կիսապաշտպանի բացակայությունն իսկական գլուխկոտրուկ է Յուրգեն Կլոպի համար։ Կարող են խնդիրներ առաջանալ խաղի կազմակերպման մեջ։ Հենրիխի դիրքում կարող են հանդես գալ Յոնաս Հոֆմանը եւ սերբ կիսապաշտպան Միլոշ Յոյիչը։ Սակայն կստացվի արդյոք փոխարինել Մխիթարյանին՝ մեծ հարց է»,- գրում է գերմանական պարբերականը։

Հանդիպումը կկայանա մարտի 15-ին «Սիգնալ Իդունա Պարկում» եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։30-ին։Բունդեսլիգայի 24-րդ տուրից հետո դորտմունդցիները 48 միավորով երկրորդն են, իսկ մյոնխենգլադբախցիները 36 միավորով 8-րդը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով