13:32  ,  12 մարտի, 2014

Հենրիխ Մխիթարյանը՝ «Բորուսիայի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստների հնգյակում

Therichest.com կայքը կազմել է Եվրոպայի ամենաթանկ ակումբների տասնյակը՝ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը գնահատելով 285 միլիոն ֆունտ ստերլինգ։

Ներկայացված է նաեւ Գերմանիայի փոխչեմպիոնի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների հնգյակը, որի մեջ է հայտնվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա» է տեղափոխվել 2013-ի ամռանը՝ Դոնեցկի «Շախտյորից»։ Գերմանական ակումբը նրա համար վճարել է 27.5 միլիոն եվրո։

«Բորուսիայի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստների հնգյակ

1. Ռոբերտ Լեւանդովսկի՝ 44 միլիոն ֆունտ ստերլինգ

2. Մարկո Ռոյս՝ 35

3. Իլկայ Գյունդոգան՝ 24

4-5. Հենրիխ Մխիթարյան, Մատս Հումելս՝ 23-ական միլիոն ֆունտ ստերլինգ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով