Therichest.com կայքը կազմել է Եվրոպայի ամենաթանկ ակումբների տասնյակը՝ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը գնահատելով 285 միլիոն ֆունտ ստերլինգ։
Ներկայացված է նաեւ Գերմանիայի փոխչեմպիոնի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների հնգյակը, որի մեջ է հայտնվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա» է տեղափոխվել 2013-ի ամռանը՝ Դոնեցկի «Շախտյորից»։ Գերմանական ակումբը նրա համար վճարել է 27.5 միլիոն եվրո։
«Բորուսիայի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստների հնգյակ
1. Ռոբերտ Լեւանդովսկի՝ 44 միլիոն ֆունտ ստերլինգ
2. Մարկո Ռոյս՝ 35
3. Իլկայ Գյունդոգան՝ 24
4-5. Հենրիխ Մխիթարյան, Մատս Հումելս՝ 23-ական միլիոն ֆունտ ստերլինգ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում