13:25  ,  10 մարտի, 2014

Կիսապաշտպանը գոլը տոնելիս գլխով հարվածել է անկյունային դրոշակին

Գոլի յուրահատուկ տոնում է գրանցվել ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի՝ «Հալ Սիթի» - «Սանդերլենդ» խաղում։

Տանտերերի կիսապաշտպան Դեւիդ Մեյլերը 72-րդ րոպեին գրավել է իր նախկին թիմի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2։0։ Դրանից հետո 24-ամյա իռլանդացին մոտեցել է անկյունային դրոշակին եւ գլխով հարվածել նրան։

Հանդիպումն ավարտվել է 3։0 հաշվով։ «Հալ Սիթին» կիսաեզրափակիչում կմրցի «Շեֆիլդ Յունայթեդի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում