18:41  ,  8 մարտի, 2014

Անգլիայի Գավաթ․ «Արսենալը» խփեց 4 գոլ եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

Լոնդոնի «Արսենալը» դարձավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը: 6-րդ շրջանում լոնդոնցիները 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարան լիվերպուլյան «Էվերտոնի» նկատմամբ։ Դաշտի տերերի կազմում 2 րոպեում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի Օլիվյե Ժիրուն, իսկ Մեսութ Օզիլն ու Միկել Արտետան աչքի ընկան մեկական անգամ։ Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի գոլը ոչնչով չօգնեց «Էվերտոնին»։

Քառորդ եզրափակիչի մյուս հանդիպումները կկայանա մարտի 9-ին:

Անգլիայի Գավաթ, 1/4 եզրափակիչ  

«Արսենալ» – «Էվերտոն»՝ 4։1

Մեսութ Օզիլ, 7, Միկել Արտետա, 67 (11մ․), Օլիվյե Ժիրու, 83, 85 – Ռոմելու Լուկակու, 32

«Շեֆիլդ Յունայթեդ» – «Չարլթոն»

«Հալ Սիթի» – «Սանդերլենդ» 

«Մանչեսթեր Սիթի» – «Ուիգան»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով