10:02  ,  4 մարտի, 2014

Բունդեսլիգա․ Հենրիխ Մխիթարյանը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի կայքում անցկացված քվեարկության արդյունքներով ճանաչվել է Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին «Բորուսիան» սեփական խաղադաշտում 3։0 հաշվով հաղթել է «Նյուրնբերգին»։ 25-ամյա Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր եւ դարձել է գոլի եւ արդյունավետ փոխանցման հեղինակ։ Հենրիխը Բունդեսլիգայում իր գոլերի քանակը հասցրել է 6-ի։

Մխիթարյանը նաեւ ընգրկվել էր Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով