17:05  ,  3 մարտի, 2014

Հենրիխ Մխիթարյանը՝ եվրոպական առաջնությունների խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ընդգրկվել է եվրոպական առաջատար առաջնությունների նախորդ շաբաթվա խորհրդանշական հավաքականում:

Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստն արժանացել է 9.9 գնահատականի՝ զիջելով միայն Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենին եւ Բիլբաոյի «Աթլետիկի» իսպանացի հարձակվող Արից Ադուրիսին եւ «Հոֆենհայմի» բոսնիացի կիսապաշտպան Սեյադ Սալիհովիչը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Նյուրնբերգի» հետ խաղում Մխիթարյանը դարձել է գոլի եւ արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս