15:56  ,  3 մարտի, 2014

Ռոնալդուն «Ռեալին» քարշ է տալիս դեպի Իսպանիայի չեմպիոնությունը (ծաղրանկար)

Մարտի 2-ին կայացած Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում ոչ ոքի է խաղացել Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։ Հանդիպման հաշիվը բացել է Արքայական ակումբը, սակայն մինչեւ խաղակեսի ավարտը տանտերերը երկու գնդակ են խփել։ «Ռեալին» պարտությունից փրկել է 2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն։

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մադրիդյան դերբիին։

Ծաղրանկարում ներկայացվում է, թե ինչպես է պորտուգալացի հարձակվողը «Ռեալի» ֆուտբոլիստներին քարշ տալիս դեպի չեմպիոնությունը։

Հիշեցնենք, որ Պրիմերայի 26-րդ տուրից հետո «Ռեալը» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Կատալոնական «Բարսելոնան» ունի 63 միավոր, իսկ «Աթլետիկոն»՝ 61։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English