11:02  ,  3 մարտի, 2014

Bundesliga.com-ը՝ Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին

Չնայած այն կախարդանքին, որը ցուցադրում էր Մխիթարյանը, նա ոչ մի կերպ չէր կարողանում գրավել մրցակցի դարպասը։ Նա անընդհատ բաց էր թողնում աչքի ընկնելու հնարավորությունը, գրում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը՝ անդրադառնալով Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղին «Նյուրնբերգի» հետ 23-րդ տուրի հանդիպման ընթացքում։

«6-րդ հարվածից հետո Magic-Taryan-ը 7-րդ երկնքում էր, քանի որ 83-րդ րոպեին նրան վերջապես հաջողվեց գրավել Շաֆերի դարպասը։ «Շաֆերը բազմաթիվ հիանալի սեյվեր կատարեց, սակայն երբեք չեմ հանձնվում եւ վստահ էի, որ այսօր կկարողանամ գոլ խփել»,- հանդիպումից հետո ասել է 25-ամյա կիսապաշտպանը։

Մխիթարյանի կատարած փոխանցման շնորհիվ Ռոբերտ Լեւանդովսկին գլխավորեց Բունդեսլիգայի ռմբարկուական մրցավազքը՝ խփելով 15-րդ գոլը»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Նյուրնբերգի» հետ խաղում դարձել է գոլի հեղինակ՝ 6-րդ գոլը խփելով Բունդեսլիգայում։ Նա նաեւ մեկ արդյունավետ փոխանցում է կատարել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով