18:43  ,  28 փետրվարի, 2014

Համահայկական խաղեր. Հոկեյում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Մոսկվայի թիմը (ֆոտոշարք)

Շարունակվում են փետրվարի 24-ին մեկնարկած Համահայկական ձմեռային առաջին խաղերը: Փետրվարի 28-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ տափօղակով հոկեյի եզրափակիչ հանդիպումը: Խաղերին մասնակցող 3 թիմերից ոսկե մեդալը վիճարկում էին Մոսկվայի եւ Երեւանի թիմերը:

Լարված պայքարում  7:4 hաշվով  հաղթողի կոչումը նվաճեց Մոսկվայի թիմը: Երեւանը երկրորդն է, մրցաշարին մասնակցող երրորդ թիմը Մոնրեալն էր:

Համահայկական ձմեռային խաղերն անցկացվում են առաջին անգամ: Խաղերը մեկնարկել են փետրվարի 24-ին, կավարտվեն՝ մարտի 2-ին:  Մասնակիցները հանդես են գալիս 4 մարզաձեւում՝ հոկեյ, դահուկավազք, սնոուբորդ եւ լեռնադահուկ: Խաղերի ընթացքում խաղարկվելու է 39 մեդալ եւ 1 գավաթ:

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում