11:01  ,  26 փետրվարի, 2014

Հենրիխ Մխիթարյան vs «Զենիթ»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում փետրվարի 25-ին մասնակցեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին։

«Բորուսիան» հաղթեց 4։2 հաշվով, իսկ 25-ամյա կիսապաշտպանը 4-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։ Նա փոխարինվեց 70-րդ րոպեին։

Տեսանյութում ներկայացվում են Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները «Զենիթի» դեմ խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում