09:52  ,  26 փետրվարի, 2014

Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ առաջին խաղում։

25-ամյա կիսապաշտպանը կատարել է մեկ հարված, որն արդյունավետ է դարձել։ Նա գնդակին դիպչել է 42 անգամ, կատարել 26 փոխանցում՝ 69 տոկոս ճշգրտությամբ։ Հենրիխը չորս անգամ մրցակցից խլել է գնդակը եւ մեկ անգամ հաղթել օդային մենապայքարում։ Մխիթարյանը մեկ խախտում է կատարել, իսկ մրցակիցը նրա նկատմամբ՝ երկու անգամ։ Հենրիխը ստացել է 7.8 գնահատականը։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է 4։2 հաշվով, իսկ Մխիթարյանը բացել է հանդիպման հաշիվը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փոխարինվել է 70-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով