00:08  ,  24 փետրվարի, 2014

«Աթլետիկոյի» ֆուտբոլիստները խաղում են առանց սեւ թեւկապների

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստները Պամպլոնայի «Օսասունայի» դեմ իսպանական Պրիմերայի 25-րդ տուրի խաղում խաղադաշտ դուրս եկան առանց սեւ թեւկապների:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Դիեգո Սիմեոնեի թիմը «Օսասունայի» եւ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղերում հանդես է գալու սեւ թեւկապներով՝ Ադրբեջանի կառավարության կողմից կոչված «Խոջալուի ջարդեր» օրվա առթիվ: Այդ տեղեկությունը դուր չէի եկել հայ երկրպագուներին, ովքեր նամակներ էին ուղարկել «Աթլետիկոյին»: Դրանից հետո մադրիդյան ակումբի կայքից հեռացվել էր Խոջալուի մասին գրառումը:  

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարությունը «Աթլետիկոյի» հովանավորն է: Թիմի մարզաշապիկին գրված է այդ երկրի անվանումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English