17:38  ,  21 փետրվարի, 2014

Հաշմանդամ սնոուբորդիստը մահացել է ինքնաթիռում

Ավստրալացի հաշմանդամ սնոուբորդիստ Մեթյու Ռոբինսոնը մահացել է Իսպանիայի Լա Մոլինա քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի ժամանակ ստացած վնասվածքներից հետո, հաղորդում է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի պաշտոնական կայքը:

Փետրվարի 12-ին, մրցման ժամանակ 29-ամյա մարզիկը պարանոցի եւ ողնաշարի վնասվածքներ էր ստացել եւ վիրահատվել էր: Ութ օրվա ընթացքում Ռոբինսոնի վիճակը կարգավորվել էր եւ որոշում էր ընդունվել նրան տեղափոխել Ավստրալիա: Սակայն ինքնաթիռում Ռոբինսոնը սրտի նոպա է ունեցել: Ինքնաթիռում բժիշկները սիրտ-թոքային ռեանիմացի են կատարել, սակայն փրկել մարզիկի կայքը չի հաջողվել:

Ռոբինսոնը աշխարհի գավաթի ընթացիկ խաղարկության առաջատարն է: Նա պետք է հանդես գար մարտի 7-ից 16-ը Սոչիում կայանալիք ձմեռային Պարալիմպիկ խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում